National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2022
Առաջարկվում է երկարաձգել գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետը
1 / 8

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին: Կառավարությունն օրենքների նախագծերի փաթեթը համարել է անհետաձգելի, եւ այն խորհրդարանը քննարկում է 24-ժամյա ռեժիմով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է բարելավել ավտոկայարանային եւ երթակարգավարական գործունեությունը, ինչպես նաեւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում սահմանել «երթուղային թերթիկ» եւ «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն»  հասկացությունները:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ ներկայացվել են առաջարկներ, որոնք վերաբերում են գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետին: Վկայագրման ժամկետն առաջարկվում է փետրվարի 15-ից  երկարաձգել մինչեւ օգոստոսի 1-ը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am